Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Հուլիս-օգոստոսյան «սառեցում»

Հուլիս-օգոստոսյան «սառեցում»
09.07.2024 | 11:53

Որ մարդիկ գնում են ամառային արձակուրդի, դա հասկանալի է։ Բայց որ քաղաքական դաշտն է գնում ամառային արձակուրդի, դա զավեշտալի է։

Թվում է թե երկրի վիճակը հուլիս-օգոստոս ամիսներին «սառեցվում» է, որ շատ քրտնած ու ճգնած պատգամավորները գնան արժանի հանգստի, հետո սեպտեմբերին վերադառնան ու, նոր հայհոյանքներ իրար ուղղելով, զբաղեցնեն «հանդիսատեսին»։

Սա գրել եմ նախորդ ամառներին և գրում եմ հիմա, որ արձանագրենք քաղաքական դաշտի արժեհամակարգային վիճակը պատմության այս դժվարին ժամանակահատվածում։

Գեղամ Օհանյան

Դիտվել է՝ 2293

Մեկնաբանություններ